«Եվրասիա» հիմնադրամի անցկացրած հարցումների ժամանակ «Որքանո՞վ եք համամիտ, որ երկրի ներկայիս կառավարման համակարգում կառավարությունը Ձեզ նման մարդկանց արդարացի է վերաբերում» հարցին Վրաստանում համամիտ չէ 30 %-ը, Ադրբեջանում` 37%-ը, Հայաստանում` 16%-ը: «Պետական կառավարումն իրականացվում է օրենքով» հարցին Հայաստանում լիովին համամիտ է 21%-ը, համամիտ չէ 21%-ը, Ադրբեջանում լիովին համամիտ է 26%-ը, համամիտ չէ 9%-ը, Վրաստանում լիովին համամիտ է 10 %-ը, համամիտ չէ 12%-ը: Հայաստանում հարցված քաղաքացիների 29 %-ի համար գումարը բավարար չէ սննդի համար, 37%-ի համար գումարը բավարար է սննդի, բայց ոչ հագուստ գնելու համար, 28%-ի համար գումարը բավարար է միայն սննդի և հագուստի համար, 3%-ը կարող է գնել թանկարժեք ապրանքներ, իսկ 1%-ը կարող է գնել ամեն ինչ, ինչի կարիքն ունի: