Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Քաղաքական անորոշությունը պահպանվեց. Հ. Հովհաննիսյան

Քաղաքական անորոշությունը պահպանվեց: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` մեկնաբանելով, որ մարդիկ սպասում էին պատասխանի, թե արդյոք երկխոսությունն ավարտվե՞լ է, թե՞ սկսվել է քաղաքական նոր զարգացումների փուլ:

«Եթե երկխոսությունը իր մեջ բազում հարցականներ էր պարունակում, իսկ առկախումը այս հարցականների թիվը չի քչացնում, այլ բազմապատկում է, ուստի ես չեմ կարծում, որ մարդիկ գոհ են հեռացել ՀԱԿ-ի հանրահավաքից, քանի որ անորոշությունը պահպանվեց, բայց մարդիկ եկել էին ակնկալիքով, որ ստանան վերջնական պատասխան»,- մեկնաբանեց Հ. Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ հանրահավաքը մարդաշատ էր նախորդի համեմատ` վերլուծելով, որ մարդկանց դժգոհությունն ավելացել է: «Հասկանալի է, թե ինչու էր մարդաշատ. սոցիալական դժգոհությունը ամիսների ընթացքում անընդհատ աճել է, խորացել, չնայած «Հայլուր» լրատվականի լավատեսական ռեպորտաժներին: Ուստի ես դրանով եմ պայմանավորում հանրահավաքում մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, թե որքանով են նրանք բավարարված հանրահավաքի արդյունքներից, այն հանգամանքից, որ առկախված երկխոսության իրավիճակը շարունակվում է իր ամբողջ երկիմաստությամբ պահպանվել, թե որքանով է դա գոհացուցիչ՝ պետք է ասեն հենց իրենք քաղաքացիները»,- ասաց քաղաքագետը` հավաստիացնելով, որ դեռևս չի հանդիպել մի մարդու, որ ասի, թե գոհ է երկխոսության առկախումից: «Ես կասեի, որ երկխոսությունից միշտ դժգոհ են եղել և կասկածանքով են վերաբերվել, բայց կրկնակի դժգոհ են այս առկախումից:

Հմայակ Հովհաննիսյանը երկխոսությունը համարում է մեռյալ գաղափար, որովհետև սեղանի շուրջ նստելուց առաջ պետք է կողմերը ճշգրտեին օրակարգը: «Եթե օրակարգը ճշգտված չէ, եթե կողմերը չեն գալիս ընդհանուր հայտարարի օրակարգի վերաբերյալ, կնշանակի այդ բանակցությունները ձախողված են ի սկզբանե: Քանի որ հենց այդպես էլ եղել է, ես բոլոր հիմքերն ունեմ արձանագրելու, որ այդ երկխոսությունը մեռյալ գաղափար էր»,- իր կարծիքը հայտնեց երկխոսության վերաբերյալ` հավելելով, որ երկխոսելը ենթադրում է առարկայի ճշգրտում և կողմերի ընդհանուր հայտարարի գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում