Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն այսօր աշխատանքի է գնացել մետրոյով, սեպտեմբերի 11-ի նախօրեին բնակչության մոտ ապահովության հանդեպ վստահություն ներշնչելու նպատակով: ԱՄՆ հակաահաբեկչական ծառայությունները նոր ահաբեկչությունների մասին հետախուզության տեղեկություններին չափազանց լուրջ են վերաբերվել:
Ինչպես հայտնում է Euronews-ը, կան տեղեկություններ, որ ոստիկանությունն արդեն իսկ փնտրում է ահաբեկչական մի խմբի անդամներին, ովքեր սեպտեմբերի 11-ին պատրաստվում են հարձակումներ գործել Նյու Յորքում:
Բացի Նյու Յորքից` Վաշինգթոնի ոստիկանությունը նույնպես անցել է ծառայության խստացված ռեժիմի: Մայրաքաղաքում ոստիկանության առաջին գործը լինելու է կասկածելի և առանց տերերի ավտոմեքենաների քաղաքից դուրս տեղափոխումը:











































