Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Կառավարության հյուսիս-հարավը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2010-2013 թթ. ֆինանսական տարիների և մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընդգրկող ժամանակահատվածի աուդիտորի տեխնիկական առաջադրանքը:
Մեկ այլ հարցով քննարկելով և հավանության արժանացնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ տրանշի պարբերական ֆինանսավորման հայտը` Կառավարման խորհուրդը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին 2011 թ. փետրվարին ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ Աշտարակ-Թալին հատվածի ճշգրտված հողերի օտարման ծրագրի և դրա իրականացման համար բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի վարկային պայմանագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցութուններ վարելու նպատակով:
Ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին մայրուղու` Ագարակ և Ուջան բնակավայրերում ու Զաքարի Բերդ հնագիտական վայրում ճանապարհի ծրագծի նախագիծը: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն տվյալ հատվածում աշխատանքների իրականացման տարբերակների և դրանց հստակ գնահատականների վերաբերյալ։
Խորհուրդը հավանություն է տվել Ճապոնիայի կառավարության կողմից զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակության ծրագրերի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ տրանշի ֆինանսավորման նպատակով ներկայացված նամակ-հայտին և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` զբաղվել տվյալ նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը ներկայացնելու համար պահանջվող գործընթացներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում