«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի կամրջի «պայթեցման» մասին իր հայտարարությամբ ընդունել է պետական ահաբեկչության պատասխանատվությունը»,-այս մասին իր Telegram-ի ալիքում գրել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը միջոցներ է ստանում արեւմտյան դաշնակիցներից՝ խաղաղ բնակիչներին սպանելու համար։