Ուրբաթ համաշխարհային շուկայում նավթի գները իջել են՝ Հունաստանում հնարավոր դեֆոլտի մտավախությունների ֆոնին, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հյուսիսծովային Brent Crude Oil մակնիշի նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE բորսայում աճուրդի արդյունքներով իջել է 1.82 դոլարով` մինչև 112.73 դոլար բարելի դիմաց:
InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային բորսայում Brent մակնիշի նավթի գինը նվազել է 1.82 դոլարով՝ կազմելով 112,73 $/բարել, իսկ Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթի գինը նվազել է 1,81 դոլարով՝ կազմելով 87,24 $/բարել:
«Այժմ վախը հանդիսանում է շուկաների հիմնական շարժիչ ուժը: Մասնավորապես, ներդրողները վախենում են Հունաստանի դեֆոլտից»,- մեջբերում է գործակալությունը Նյու Յորքի Bank of Nova Scotia-ի պետական պարտատոմսերի վաճառքի ղեկավար Չարլզ Կոմիսքեյի խոսքերը:











































