Մահարաշտրայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, մոտ 90 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ին։
«Փրկարարները գտել են ևս 4 դի, զոհերի թիվը հասել է 26-ի։ 25-ը տեղի բնակիչներ են, մեկը՝ հրշեջ»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։
Հինգշաբթի գիշերը Ռայգադ շրջանի գյուղերից մեկում սողանք է տեղի ունեցել՝ իր տակ թողնելով տասնյակ տներ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 48 տներից 17-ն ամբողջությամբ ավերվել են։
Փրկարարների աշխատանքը բարդանում է անձրևների և բարդ տեղանքի պատճառով։