«Ուկրաինական անօդաչու թռչող սարքը կրակ է բացել Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում գտնվող զինանոցի վրա, պահեստում զինամթերքի պայթյուններ են սկսել»,- այս մասին հայտնել է թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Օպերատիվ ծառայությունները սկսել են տարհանել գյուղերի բնակչությանը վթարի վայրից հինգ կիլոմետր շառավղով, Ղրիմի երկաթուղու երկայնքով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ճանապարհն անցնում է այրվող պահեստից մոտ երկուսուկես կիլոմետր:
«Մենք ակնկալում ենք, որ արտակարգ իրավիճակի հետեւանքները կարճ ժամանակում կվերացվեն»,- ասել է Ակսյոնովը։
Նմանատիպ իրավիճակ այս շաբաթ տեղի էր ունեցել նաև Կիրովսկի շրջանում՝ Ստարի Կրիմ քաղաքի մոտ։