Այսօր Արցախի ԱԺ-ն կոչ էր արել Հայաստանին՝ ռուս խաղաղապահներին անհապաղ միջազգային մանդատ տալու հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ին: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով այս կոչին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Ես ողջունում եմ ղարաբաղցիների կասկածը, անվստահություն հայտնելը: Գաղափարը լավն է, որ Ղարաբաղում այլևս այս խաղաղապահ ուժերին չեն արդարացնում: ՄԱԿ-ը հատուկ Ղարաբաղի համար գավառական որևէ հայտարարություն չի ընդունի»:
Արշակյանի խոսքով՝ Թուրքերը Արցախն են պատանդ վերցրել, Արցախն էլ մեզ է պատանդ վերցրել: