«Իրավական առումով այս պահին ստատուտի վավերացումը շատ կարևոր է. այն կարող է լուրջ գործիք հանդիսանալ Ադրբեջանի դեմ, բայց պետք է հաշվի առնել նաև քաղաքական ասպեկտը»,- «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական վերնախավը պետք է լավ հաշվարկի բոլոր ռիսկերը և որոշի՝ ի վերջո այդ ռիսկին գնո՞ւմ է, թե ոչ: