Sunday, 02 10 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Սփյուռքը պետք է ջանա, որ ագրեսոր Ադրբեջանից դուրս գան արևմտյան ընկերությունները
10:24
Ավստրիան, Հունգարիան եւ Բուլղարիան ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ
Հայաստանը պետք է գրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի իր տեքստը և բաց հրապարակի
10:09
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Էս յանից խփվել ա, էս յանից հանվել ա․ Ինչպես է թշնամին թիրախավորել Վաղատուրը
09:45
Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ո՞րն է ագրեսիայի պատճառը․ Ադրբեջանը շտապում է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23:45
Ռուսաստանի կազմում չորս շրջանների ինտեգրումն անհնար է դարձնում Ուկրաինայի հակամարտության ավարտը. Բորել
23:30
«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում
Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ
Ռուսաստանն ամեն ինչ կանի նոր տարածքների անվտանգության համար․ Պուտին
Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որն ինքնագլորից է ընկել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Գեղարքունիքի մարզում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր
Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

Ճոպանուղու պերճանքն ու Տաթեւի թշվառությունը

Շաբաթ օրը հայաստանյան ողջ իշխանական վերնախավը գտնվում էր Տաթեւում, որտեղ մեծ շուքով կատարվեց «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղու բացման արարողությունը: Ճոպանուղին Հալիձոր գյուղը միացնում է Տաթեւ գյուղին եւ վանքին` կրճատելով ճանապարհը: Հայտարարվել է, որ այն ամենաերկարն է աշխարհում: Ճոպանուղու երկարությունը 5, 7 կիլոմետր է:
Իշխանությունը հայտարարում է, որ այդ կառույցով սկսվում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որը այդ տարածաշրջանը դարձնելու է զբոսաշրջային կենտրոն: Եվ կարծես թե իշխանությունը, ինքն էլ, ներքուստ չհավատալով իր իսկ խոսքին, կազմակերպել էր ճոպանուղու առավելագույնս շքեղ մի բացում` երեւի թե դրանով փորձելով հասարակությանը համոզել, որ բացված ճոպանուղին իսկապես փոխելու է տարածաշրջանի իրավիճակը եւ նպաստելու է զբոսաշրջային կենտրոն դառնալուն: Սակայն այդ շքեղ բացման, ճոխ աղմուկի եւ պաթետիկ ճառերի ֆոնին ուրվագծվող չքավոր եւ անմխիթար վիճակում գտնվող գյուղերը, ինչպես նաեւ այդ գյուղերի` օրվա հացը հազիվ հոգացող, մի կերպ գոյություն պահպանող, ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած, ճոպանուղու «տոնին» իշխանությունների ոտքերի տակ չընկնելու համար տունը մնալու հրահանգ ստացած բնակչությունը իրականում առաջացնում են բոլորովին այլ զգացումներ, քան այն վարդագույն ապագան, որ խոստանում էին իշխանությունները տներում փակված տաթեւցիներին, հալիձորցիներին եւ շրջակա բնակավայրերի բնակչությանը: Եթե որեւէ բան ժողովրդի համար է, ապա առաջինը այն ժողովրդին են մատուցում, ոչ թե մարդկանց փակում են տներում, փակում են ճանապարհները, ամայացնում են շրջակայքը, որ վերնախավը գա` չգիտես ճոպանուղի՞ն տեսնելու, թե՞ իրեն ցույց տալու, որ նկարեն եւ պտտեն բոլոր հեռուստաալիքներով:
Հենց դա էր տեղի ունենում Տաթեւում, ինչը ոչ թե Տաթեւի, այլ իշխանության վերածննդի փորձ էր հիշեցնում: Իսկ տաթեւցիները եւ շրջակա մյուս գյուղերի բնակիչները գալիք ձմռան շեմին նստած մտածում են ոչ թե վերածնվելու, այլ արդեն ծնված կյանքը մի կերպ պահպանելու եւ ձմեռը մի կերպ անցկացնելու մասին, որովհետեւ ինչքան էլ ճոպանուղին երկար է, միեւնույն է, ձմեռը տաթեւցիների համար շատ ավելի է երկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում