Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանը պատրաստվում է ռևանշի (տեսանյութ)

Հայաստանի ներկայիս, ըստ էության, անշարժ և գրեթե անբովանդակ քաղաքական մթնոլորտում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանը: Այդ ակտիվությունը հատկապես նկատելի է քարոզչական դաշտում, երբ ըստ էության առանց պաշտոնապես ներկայանալու, անուղղակի, միջնորդավորված ձևով, այդուհանդերձ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ է եղել բավական ակտիվ աշխատանքի:

Համացանցում արդեն տևական ժամանակ է՝ նրա մասին կայքեր են գործում, նախընտրական բնույթի հոլովակներ պտտեցնում: Քոչարյանի անվան հետ է կապվում նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամի նոր մեդիանախագիծը, որը ներառում է թե՛ տպագիր հրատարակություն, թե՛ ինտերնետային հեռուստատեսություն: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն, ըստ ամենայնի, հայաստանյան ներքաղաքական դաշտում առկա վիճակում հարմար առիթ է տեսնում իր քարոզչական ծրագրերն առաջ մղելու և հասարակական պահանջարկ ձևավորելու համար:

Միգուցե Քոչարյանի առումով բավական տարօրինակ կլինի խոսել հասարակական պահանջարկի մասին, սակայն իրականում այստեղ կարող է լինել ոչ այնքան նրա վաստակը, որքան ներկայումս տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների անպտղությունը, որի պարագայում կարող է ստեղծվել այնպիսի գաղջ ու պղտոր մի մթնոլորտ, որ ցանկացածը կարող է այդ ջրում փորձ անել ձուկ որսալու:

Ի դեպ, հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական ակտիվությանը ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստեցին նաև վերջին շրջանի վիկիլիքսյան հրապարակումները, որտեղ Քոչարյանը բավական ակտիվ «դերակատար» էր, և նրա գործոնն այդ հրապարակումների առաջնային դիրքերում էր: Սա նաև ինչ-որ առումով ահազանգ է ներքաղաքական գործընթացի ներկայիս սուբյեկտներին, որ հուսախաբ անելով հանրային սպասումները՝ իրականում նրանք բոլորը հենց Ռոբերտ Քոչարյանի սպասումներն են արդարացնում: Եվ այդ տեսանկյունից հատկապես մտածելու բան ունի երևի թե Սերժ Սարգսյանը՝ նաև վիկիլիքսյան հրապարակումների առանձին դրույթներից ելնելով, կապված իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության հետ:

Բանն այն է, որ այդպիսով ակնհայտորեն ուրվագծվում է ներիշխանական լուրջ խմորումների պոտենցիալը, որը նախընտրական շրջանին մոտենալուն զուգահեռ է՛լ ավելի ցայտուն է դրսևորվելու: Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էլ վկայում է, որ նա երևի թե ավելի շուտ հույս ունի այդպիսով իշխանության ներքին «հասարակական» տրամադրությունները փոխել, քան առաջացնել իր վերադարձի իրապես հանրային պահանջարկ: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե հավատա, որ կարող է քաղաքական բնականոն պրոցեսի արդյունքում գալ իշխանության, և նրա համար երևի թե էականը տրամադրություններ ստեղծելն ու տպավորություններ թողնելն է, իշխանափոխության ներիշխանական մեխանիզմներին տիրապետելու, ինչպես նաև արտաքին լոյալություն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում