Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն պետք է լինի, որ իրավասությունների տարանջատում լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ Խուրշուդյանի՝ խնդիրը լուրջ է, սննդի անվտանգությունը գլոբալ անվտանգության բաղադրիչ է, որը պետք է ապահովեն ռուսները, բայց ասում են՝ մեզ վրա հույս չդնեք․ «Ինչ ասես զիջեցինք ՌԴ-ին, ՀՀ իշխանություններից այսօր շատ բան է կախված: ՀՀ իշխանությանը այլ բան չի մնում, քան դիրքավորվել Արևմուտքի դաշնակից: Հայաստանի շարժը դեպի Արևմուտք շատ ուշ սկսվեց, բայց այլ ելք չունենք»:
Խուրշուդյանի կարծում է, որ ռուսները գնալու են, ելքը՝ արևմուտքին բերել Լաչինի միջանցք: