Արևելյան Եվրոպայի հինգ երկրներ՝ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան համատեղ կդիմեն ԵՄ-ին՝ խնդրելով երկարաձգել Ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետո:
Այս մասին «Reuters» գործակալությանը հայտնել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագին։
Արևելյան Եվրոպայի երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի կողմից «հացահատիկային գործարքի» դադարեցումը կարող է հանգեցնել հացահատիկի հոսքերի ավելացման և այս հինգ երկրներում խոչընդոտների առաջացման: