Friday, 04 10 2024
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
Վարչապետ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
Լեհ ականավոր գործիչները հանդես են եկել հաջակցություն եվրաքվեի
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը
Որոշ նմանություններ եմ նկատել Փաշինյանի և Գալստանյանի խոսույթում և գործողությունների մեջ
22:24
Ֆրանսիան պետք է ամբողջությամբ հետաքննի ադրբեջանցի այլախոհների սպանությունները. Amnesty
Ալիևը առճակատում է հրահրում Ֆրանսիայի հետ՝ փորձելով թուլացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները
Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին
Ադրբեջանը կգնա Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, եթե իմանա դրա համար գլոբալ խնդիրներ չի ունենա
21:50
Թայվանում մոլեգնող թայֆունի հետևանքով կա 2 զոհ, ավելի քան 120 վիրավոր

Սենատոր Գրիգորի Կարասինի պատասխանը ադրբեջանցի պատգամավորի ոչ կոռեկտ հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին:

«Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Խորհրդարանականն իրեն նույնիսկ թույլ է տվել մեր երկիրն անվանել «անվստահելի ու արյունարբու» և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը»։

Սենատորը հույս է հայտնել, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ դրանց գնահատական ​​տան նաև Ադրբեջանի խորհրդարանում։

«Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։

2020 թվականի աշնանը նախագահ Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում: Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրեր, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք բացարձակապես անպատասխանատու ենք համարում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները»,- գրել է Կարասինը։

Նրա խոսքով՝ Հասանգուլիևի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի ոգուն և բովանդակությանը և չի համապատասխանում Բաքվի ու Մոսկվայի բարձր մակարդակի հարաբերություններին, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ։

«Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակելու կառուցողական երկխոսությունը ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- եզրափակել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար, Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի պատգամավորը նախօրեին հայտարարել էր.

«Անհրաժեշտ է ԱԳՆ կանչել Ռուսաստանի դեսպանին և նրան ընդգրկուն տեղեկություն տրամադրել այն քայլերի մասին, որոնք կձեռնարկի Ադրբեջանը: Անհրաժեշտ է նաև Մոսկվայից պահանջել այսուհետ զերծ մնալ սադրիչ վարքագծից, որը մեր երկրների միջև ստորագրված փաստաթղթերը վերածում է անօգուտ թղթերի և գործընկերների և հարևանների աչքում Ռուսաստանը ներկայացնում որպես անվստահելի և արյունարբու երկրի:

«Մենք պետք է պաշտոնապես հայտարարենք, որ Ադրբեջանում գտնվելու համար ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին խոսք լինել չի կարող։ 2025 թվականը, երբ լրանում է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը, նաև խաղաղ բանակցությունների վերջնաժամկետ է։ Եթե հստակ չնշենք այդ դիրքորոշումը, ապա բանակցությունները կշարունակվեն հավերժ»,- ասել է Հասանգուլիևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում