Բրյուսելյան հանդիպումը միջանկյալ օղակ է բանակցային գործընթացում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով`Արևմուտքում հասկանում են` 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանից դուրս են մղվել. «Արևմուտքի համար ԼՂ հակամարտությամբ զբաղվելը կարևոր է Հրվ. Կովկաս վերադառնալու համար: Արևմուտքը բրյուսելյան հանդիպումը կարևորում է թրեքը պահելու համար»:
Սաֆարյանը կարծում է, որ խաղը միայն ՌԴ-Ադրբեջան-Հայաստան եռանկյունու ներսում թողնելը նշանակում է գյուղ առ գյուղ, բլուր առ բլուր հաձնել. «Որպեսզի պատերազմի ռիսկը բացառվի, առաջանում է Արևմուտքի և Հայաստանի շահերի ընդհանրությունը: Բրյուսելյան հարթակը չպետք է թերագնահատել, բայց պետք չէ նաև մեծ սպասելիքներ ունենալ»: