Ադրբեջանը գնում է իր ճանապարհով, մենք պետք է պատրաստ լինենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Բաբայանի խոսքով` Ադրբեջանը որևէ զիջման չի գնա, մինչև Արցախի հետ փոխվստահության քայլերը. «Արցախում առաջին հերթին ՄԱԿ-ի ներկայությունն է. ՀՀ իշխանությունը պետք է աշխատի: Առաջնահերթ է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Ադրբեջանը անելու է այն, ինչ ցանկանում է. նամակներով կդիմենք, թե միտինգներ կանենք` դա ոչ մի օգուտ չի տա»: