Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Հ.Սասունյան. Կալիֆոռնիան մեծարում է Բակո Սահակյանին

Կալիֆոռնիայի իշխանությունները մեծարեցին Արցախի Հանրապետությունն ու նրա նախագահին
Մի քանի օր առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երրորդ այցը Լոս Անջելես: Ի տարբերություն նախորդ երկու այցերի՝ անցյալ շաբաթ նա` որպես պետության ղեկավար, ընդունելության արժանացավ հայտնի քաղաքական գործիչների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ միջազգային հանրության կողմից:
Նախագահ Սահակյանը տասն օր շարունակ գտնվում էր Կալիֆոռնիայում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի կապակցությամբ, որի ժամանակ 20 մլն դոլարից ավելի գումար հավաքվեց` ի նպաստ Արցախի գյուղերի:
Բացի տեղի հայկական համայնք այցելելուց և բարերարների հետ հանդիպելուց, նախագահ Սահակյանն առաջին անգամ ջերմորեն ընդունվեց Լոս Անջելեսի և Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդների կողմից: Նրան խնդրեցին ելույթ ունենալ Orange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջ: Նախագահը մասնակցեց նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի կողմից իր պատվին տրված պաշտոնական ճաշին:
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունեց Արցախի նախագահին ու նրա գլխավորած պատվիրակությանը և նրան հանձնեց հռչակագիր ու քաղաքային խորհրդի որոշում` կարևորելով նրա հանձնառությունն Արցախի Հանրապետության անկախության գործում: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը ջերմորեն ողջունեց Արցախի նախագահին. «Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է ընդունել նախագահ Սահակյանին` ազատության, արդարության ու անկախության իսկական պաշտպանին: Նա մարտիկ է, ով մարտնչել և սեփական արյամբ է վճարել իր հայրենիքի ու հայրենակիցների ազատության ու անկախության համար»: Լոս Անջելեսում`Միացյալ Նահանգների երկրորդ խոշոր քաղաքում, Արցախի նախագահին պաշտոնապես ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին: Նախագահ Սահակյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին նման բարձր ընդունելության համար և նրանց հրավիրեց Արցախի Հանրապետություն: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև խորհրդի մի քանի անդամներ: Քաղաքային խորհրդի պալատում այս հատուկ արարողության ժամանակ չափազանց հուզիչ էր Արցախի Հանրապետության դրոշն առաջին անգամ տեսնել Միացյալ Նահանգների դրոշի կողքին:
Նույն օրը երեկոյան նախագահ Սահակյանը ելույթ ունեցավ Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդում` իր պատվին Նյուպորտ Բիչի Pacific Club-ում կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: Այս աննախադեպ արարողությունը տեղի ունեցավ առանց որևէ խոչընդոտի, չնայած այն չեղյալ հայտարարելու` Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովի, Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցի և մի քանի ադրբեջանցի և թուրք ցուցարարների պահանջներին:
Արցախի նախագահի հաջորդ մեծարումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի և Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Քաղաքապետը ողջունեց Արցախի նախագահին և նրան հռչակագիր հանձնեց: Պատասխան խոսքում նախագահ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց քույր քաղաքներ Մոնտեբելոյի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկամության համար: Այդ երեկո Արցախի նախագահը մասնակցեց իր պատվին Հայկական կենտրոնում Մոտեբելոյի համայնքի կազմակերպած երեկույթին: 
Հաջորդ օրը Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան Getty House-ում Արցախի Հանրապետության նախագահի պատվին պաշտոնական ճաշ տվեց. հատուկ մեծարում պետությունների ղեկավարների պաշտոնական այցերի դեպքում: Մինչ պաշտոնական ճաշը՝ քաղաքապետը առանձին հանդիպում ունեցավ նախագահ Սահակյանի հետ, որտեղ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները Արցախի Հանրապետության և Լոս Անջելեսի` Երևանի քույր քաղաքի միջև: Նախագահն իր երախտագիտության խոսքում Լոս Անջելեսի քաղաքապետին հրավիրեց Արցախ: Ճաշին մասնակցում էին նախագահի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանը, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին և հայ համայնքի ղեկավարները:
Նոյեմբերի 25-ին քաղաքապետ Վիլարայգոսան, սիրալիր ժեստ անելով, հանդես եկավ «Երախտագիտության օրվա» հեռուստամարաթոնի ուղիղ եթերում` ողջ աշխարհի հեռուստադիտողներին կոչ անելով առատաձեռն նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Արցախի 200 գյուղերը խմելու և ոռոգման ջրով ապահովելու մարդասիրական ծրագրին:
Արցախի նախագահը նոյեմբերի 24-ին հանդիպեց երիտասարդ պրոֆեսիոնալների խմբի հետ, որոնք պարտավորվել են սատարել հատուկ գրասենյակի բացմանը, որն Արցախը կներկայացնի Լոս Անջելեսում: Նախագահը բարձր գնահատեց խմբի նախաձեռնությունը՝ նշելով, որ շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Ընդհանուր առմամբ, Արցախի նախագահի այցը Կալիֆոռնիա ջախջախիչ հաջողություն ունեցավ` ոչ միայն Արցախի մարդասիրական կարիքների համար զգալի գումար հավաքելով, այլև Լոս Անջելես և Մոնտեբելո քաղաքների, ինչպես նաև Օrange County շրջանի միջազգային հարաբերությունների խորհրդի հետ արժեքավոր քաղաքական կապեր հաստատելու տեսանկյունից՝ դրանով իսկ ամրապնդելով միջազգային հանրության կողմից Արցախը որպես անկախ պետություն ճանաչելու հեռանկարները:
Մինչ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում ուժեղ լոբբիստների վրա` Արցախի դեմ քարոզչություն իրականացնելու համար, Արցախի Հանրապետության նախագահն Ամերիկայի հայկական համայնքի օգնությամբ կարողացավ արդյունավետ կերպով հակազդել ադրբեջանական քարոզարշավին՝ առանց մեկ դոլար ծախսելու:
 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում