Այս պահին Յարոսլավլում մեկնարկել են այդ քաղաքի հոկեյի թիմի խաղացողների հրաժեշտի արարողությունները: Հոգեհանգստի արարողություններ են տեղի ունենում մարզի բոլոր եկեղեցիներում, որտեղ եռօրյա սուգ է հայտարարված: Հոգեհանգստի արարողությունից հետո զոհվածների մարմինները տեղափոխել են «Լոկոմոտիվի» մարզադաշտ, որտեղ խաղում էր թիմը: Այստեղ արդեն մեկնարկել է հրաժեշտի քաղաքացիական արարողությունը:
Յարոսլավլ են ժամանել հոկեյիստներ աշխարհի տարբեր ծայրերից: «Լոկոմոտիվում» խաղում էին 11 օտարերկրացիներ: Բացի այդ, թիմի ռուս խաղացողների մի մասը ներգրավված է եղել ամերիկյան հոկեյի ազգային լիգայում: Այստեղ են նաև Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի բոլոր թիմերի խաղացողները:







































