Friday, 04 10 2024
Իսրայելի ավիահարվածից փակվել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա
ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Նահանջ Բրյուսելում. խաղաղության հարթա՞կ, թե՞ թակարդ

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Միշելի տարածած հայտարարությունն աչքի է ընկնում առաջին հերթին նրանով, որ ի տարբերություն օրինակ մեկ ամիս առաջ՝ մայիսի 14-ին տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած հայտարարության, այս անգամ որեւէ խոսք չկա «մնացած պահվող անձանց» ազատ արձակման մասին, փոխարենը խոսվում է ընդամենը «սահմանը ակամա հատած ձերբակալվածների վերադարձը հեշտացնելու» խոստման մասին, որ ըստ Միշելի տվել են Փաշինյանն ու Ալիեւը:

Սա ուշադրության արժանի հանգամանք է ոչ միայն այն պատճառով, որ վերաբերում է մարդկային կյանքերի, կարևոր խնդրի, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի: Մարդասիրական այդ հարցում բավականին նկատելի է նահանջը, առնվազն ձեւակերպումների առումով: Նախ, մայիսի 14-ի հանդիպումից հետո մեկ ամիս անց ոչ միայն որևէ «մնացած պահվող անձ» վերադարձված չէ, չնայած դրանից հետո հայտարարության մեջ նշվածին, այլ փաստորեն մեկ ամիս անց այդ մասին նույնիսկ խոսք չկա եւ շեշտվում է լոկ սահմանը «պատահաբար հատածների» մասին, իսկ այդ «կատեգորիայի» ներքո են հայտնի ադրբեջանցի երկու զինծառայողները, որոնցից մեկը նաեւ սպանել էր Զանգեզուրի կոմբինատի պահակին: Հայտնի է նաև, որ Բաքուն ավելի ուշ պարզապես առեւանգեց երկու հայ զինծառայող, այսպես ասած «հավասարեցնելու» համար: Եվ հիմա, Միշելը խոսում է փաստացի այդ մասին, իսկ հայ գերիների մասին չկա խոսք:

Եվ սա ցուցիչ է, թե գործնականում ինչպիսին է Բրյուսելի բանակցության մթնոլորտն ու տրամաբանությունը: Չի կարող մարդասիրական հարցերում լինել այդպիսի պատկեր, իսկ մյուս, առավել բարդ, քաղաքական խնդիրներում՝ խաղաղության տանող կայուն և հուսադրող ընթացք: Համենայն դեպս պատկերը, որ կա առերեւույթ, այլ բան չէ, քան ԵԽ նախագահի մակարդակով Ադրբեջանի նախագահի վարած ագրեսիվ քաղաքականության «համահարթեցում» եւ հավասարեցում Հայաստանի հռչակած՝ խաղաղության օրակարգի միտված քաղաքականությանը: Ավելին, մեկ այլ ցուցիչ է այն, որ մի կողմից խոսելով Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից Շարլ Միշելը ընդգծում է Աղդամով մարդասիրական օգնություն ցուցաբերելու Իլհամ Ալիեւի «կամքը»:

Այն ամենից հետո, ինչ անում է Բաքուն, Ալիեւի այդպիսի «կամք» մատնանշելը պարզապես ցինիզմ կամ կատարյալ քաղաքական անհամարժեքություն է, որ դրսեւորում է ԵԽ նախագահը: Այդ հանգամանքները բավականին պարզորոշ վկայում են, որ Բրյուսելում ծավալվող գործընթացը եւ դրա շրջանակում հերթական հանդիպումը ոչ թե հավասարակշռում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա իրողությունները, իսկ որեւէ կայուն խաղաղություն կարող է կառուցվել միայն հավասարակշռության վրա, այլ հակառակը՝ «լեգիտիմացնում» այն անհավասարությունը, որը փորձում է կապիտալիզացնել Ադրբեջանը: Այդպես գնում են ոչ թե խաղաղության, այլ նոր լարվածության, եթե անգամ զուտ բանակցային սենյակում մթնոլորտը կարող է լինել խաղաղասիրական: Կրկնեմ, խաղաղությունը կարող է կայուն եւ ամուր լինել, եթե կառուցվում է հավասաակշռության, ոչ թե անհավասարությունը լեգալիզացնելու տրամաբանության վրա: Բրյուսելի հուլիսի 15-ի հանդիպումից հետո Շարլ Միշելի հայտարարությունը վկայություն էր, որ այդ ձեւաչափում տեղի է ունենում անհավասարության լեգալիզացիա: Այդպես լինում են խաղաղության թակարդները, ոչ թե հարթակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում