«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնը ներկայացրեց 2009 թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված ընտրանքային հետազոտության որոշ արդյունքներ: Ըստ հարցումների` Հայաստանում ամենից ավելի շատ հարցվածներին հուզում են գործազրկությունը և կոռուպցիան (այդ հիմնախնդիրներն են մատնանշել հարցվածների համապատասխանաբար 29 և 18 տոկոսը), Վրաստանում` գործազրկությունը (32%) և խաղաղությունը (17%), իսկ Ադրբեջանում` տարածքային ամբողջականությունը (42%) և գործազրկությունը (18%): Շրջապատող տնային տնտեսությունների համեմատ իրենց տնտեսական կացությունը միջին են համարել Հայաստանում հարցվածների 61%-ը, Ադրբեջանում և Վրաստանում հարցվածների 51և 52 տոկոսը: