Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում ՀՀ ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:
Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել ս.թ. հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը, նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար: Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ նախագահին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունել է:
Աստանայում նախատեսվում են նաև նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ: