Ինչպես հայտնում է BBC-ն, Լոնդոնում այսօր ընթացել է Մարկ Դագգանի հուղարկավորության արարողությունը, ում սպանությունը 2011թ. օգոստոսի 4-ին առիթ հանդիսացավ Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Դագգանին սպանել էր մի ոստիկան, որի գործողությունները դատարանը օրինական էր համարել, քանի որ սպանվածի մոտ ատրճանակ էր հայտնաբերվել: Դագգանի սպանությունից հետո նրա հարազատները հավաքվել էին ոստիկանական բաժանմունքի մոտ և պահանջում էին արդար քննություն անցկացնել:
Հիշեցնենք, որ Լոնդոնում սկսված անկարգությունները մի քանի օր անց տարածվեցին Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում` Բրիսթոլում, Լիվերպուլում, Բիրմինhեմում և Մանչեսթերում, ինչի արդյունքում ձերբակալվեցին հազարավոր երիտասարդներ, որոնց թվում` նաև 11-ամյա մի երեխա, ում ավելի ուշ դատապարտեցին մեկուկես տարվա ազատազրկման:










































