Friday, 04 10 2024
Գազամատակարարման պլանային անջատում
Ֆրանսիան ուզում է՝ Հայաստանը դառնա Արևմուտքի անկյունաքարն այս տարածաշրջանում
Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել
Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո
Երեկվա «շոուն» Նիկոլ Փաշինյանն էր կազմակերպել․ եթե ինձ մերժեք, տեսեք՝ ով է գալու
Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ստեփանակերտն անընդունելի է համարում Արցախի նկատմամբ Բաքվի սպառնալիքները ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից անարձագանք թողնելը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին՝ անընդունելի համարելով, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հայտարարության մեջ նշված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի պետական ​​կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը:

Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության վերսկսման համար:

Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում