Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 12։54-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ գյուղում այրվում է անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 24-րդ փողոցի տներից մեկի բակում։
Նշվում է, որՀրդեհը մեկուսացվել է ժամը 13։46-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: