Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք

Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ՝ Շերի Բլերի հետ, ով ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ Ինչպես տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, գենդերային քաղաքականության, կանանց տնտեսական զորեղացման ու վերջիններիս կայուն զբաղվածության ապահովման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայություններին առնչվող մի շարք հարցեր։

Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչության ղեկավար՝ նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս համատեքստում ներկայացրել է նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ ջանքերով իրականացված «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի մանրամասներն ու արձանագրված արդյունքները․ երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվել դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ: Շուրջ 1400 կին մասնակցել է թվային մարքեթինգի դասընթացների և կատարելագործել իրենց հմտությունները։

Շերի Բլերն անդրադարձել է իր կողմից ղեկավարած հիմնադրամի գործունեությանը, իրականացված քարոզարշավներին, որոնց շրջանակում աշխարհի բազմաթիվ կանայք ստացել են ձեռներեցության և բիզնես գաղափարների իրագործման գիտելիքներ, զարգացրել իրենց կարողությունները։ Հիմնադրամի շնորհիվ 2008 թվականից սկսած աշխարհի հարյուրից ավելի երկրում ձեռներեցությամբ է զբաղվել շուրջ 230000 կին։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը ևս մեկ քարոզարշավի իրականացում՝ ներգրավվելով շուրջ մեկ միլիոն կանանց։

Նախարար Նարեկ Մկրտչյանն պատրաստակամություն է հայտնել միանալ այդ նախաձեռնությանը և Հայաստանում ևս իրագործել այդ ծրագիրը՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։

Եկուստեք շեշտվել է համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել համագործակցության հուշագիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում