Friday, 04 10 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
Վարչապետ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
Լեհ ականավոր գործիչները հանդես են եկել հաջակցություն եվրաքվեի
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք

Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ՝ պայքարեք իրավունքների համար. ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել:

՛՛Սիրելի հայրենակիցներ

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է:Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:

Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները:

Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»:Հատկանշական է , որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։

Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից:

Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ ,այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։

Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն,քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին:

Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին,կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում,երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը,քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը :

Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար՛՛,-ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում