ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 30-ից հուլիսի 2-ը 18 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձեր են նկատվել, մասնավորապես, Երևանում, Գավառ, Կապան, Աշտարակ, Մեծամոր, Չարենցավան քաղաքներում, Արզական, Առինջ և Նոր Երզնկա գյուղերում։
Ըստ աղբյուրի՝ դեպքերիի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդունքում հայտնաբերել 2 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: