Եթե Ադրբեջանը ուզում է խաղաղություն, սադրանքներ չպետք է լինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:
Գրիգորյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների դերը բավարար գնահատել չենք կարող․ «Հարց է՝ ՌԴ-ն անկարո՞ղ է, թե՞ նրա դրդմամբ է Ադրբեջանը դիմում սադրանքների: Պուտին-Պրիգոժին թատրոնը ցույց տվեց, որ ՌԴ-ի դիրքերը խարխուլ է: Ռուսական կողմի գործողությունները լիարժեք չեն»: