Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում: