Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի բացառիկ ցուցանիշն աշխարհում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի հաշվարկում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հունիսի 16-ին մերոնք Քարդիֆում 4։2 հաշվով առավելության էին հասել ուելսցիների, իսկ երեք օր անց Երևանում՝ 2։1 հաշվով լատվիացիների նկատմամբ։ Դասակարգման աղյուսակը Հայաստանի վարկանիշային միավորները ավելացել են 28․52-ով հասնելով 1250․60-ի։ Նշենք, որ միավորների ավելանալու հաշվարկում մեր ազգային թիմն առաջինն ՖԻՖԱ-ի անդամ 211 հավաքականների շարքում։ Հայաստանի ազգային թիմն առաջադիմել է 7 հորիզոնականով հանգրվանելով 90-րդ տեղում։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադառնալով դասակարգման աղյուսակում տեղի ունեցած փոփոխություններին առաջինը հիշատակել է Հայաստանի հավաքականի աննախադեպ վերելքի մասին։ Մեր առաջիկա մրցակիցներից Թուրքիայի հավաքականի վարկանիշային միավորներն ավելացել են 18․76-ով ինչի արդյունքում թուրքերը առաջադիմել են 2 կետով և տեղ են զբաղեցրել 41-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրական փուլի վերջին երկու խաղում ևս 100 տոկոսանոց արդյունք էին գրանցել։

Այս հավաքականը հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել էր Լատվիային, այնուհետև սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասել Ուելսի նկատմամբ։ Խորվաթիայի հավաքականը, որը բաց էր թողել ընտրական փուլի հունիսին տեղի ունեցած հանդիպումները առաջադիմել է մեկ աստիճանով հայտնվելով 6-րդ հորիզոնականում։ Խորվաթների վարկանիշային միավորները կավելանան 12․53-ով։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Խորվաթիան 4։2 հաշվով հաղթել էր Նիդերլանդներին, իսկ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում զիջել Իսպանիայի հավաքականին։ Հայաստանից և Թուրքիայից կրած պարտությունների հետևանքով Ուելսի ազգային թիմի վականիշային միավորները նվազել են 32․91-ով։ Այս անհաջողություններից հետո բրիտանական հավաքականը նահանջել է միանգանմից 9 տեղով հանգրվանելով 35-րդ հորիզոնականով։ Վերջին անհաջող հանդիպումների հետևանքով երկու հորիզոնականով նահանջել է Լատվիան հայտվելով 134-րդ տեղում։ Ընտրական միավորների ավելացման հաշվարկում Հայաստանին հաջորդել է Ղազախստանը։ Վերջինս ընտրական մրցափուլի վերջին երեք խաղում նույնքան հաղթանակ էր տարել, ինչի արդյունքում վարկանիշային միավորներն ավելացել են 21․19-ով։ Այս արդյունքի շնորհիվ Ղազախստանի ազգային թիմը առաջադիմել է 9 տեղով։ Ղազախները տեղ են զբաղեցրել 103-րդ հորիզոնականում։ Ընտրական մրցաշարում Ղազախստանը պարտության էին մատնել Դանիային, Սան Մարինոյին և Հյուսիսային Իռլանդիային։

H խմբում այս հավաքականը 9 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի նաև առաջին տեղում գտնվող Ֆինլանդիան, որը սակայն առավելություն ունի խփած և բաց թողած գնդակների հաշվարկում։ Հարևան երկրների հավաքականներից Ադրբեջանը առաջադիմել է 3 տեղով և 121-րդը։ Վրաստանի ազգային թիմը նահանջելով մեկ կետով տեղ է զբաղեցրել 78-րդ հորիզոնականում։ Իրանը առաջադիմելով երկու տեղով և 22-րդ հորիզոնականում է։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։ Ֆրանսիան երկրորդն է, իսկ Բրազիլիան՝ 3-րդն է։ Վերջինիս կհաջորդեն համապատասխանաբար Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդերը, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան։

Ինչևէ, հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականն անց է կացնելու սեպտեմբերի 8-ին և 11-ին։ Թուրքիայի դեմ արտագնա խաղից հետո մերոնք Երևանում կհյուրընկալեն Խորվաթիային։ Առաջիկա հանդիպումները ըստ էության կարող են վճռորոշ լինել մեզ համար ենթախմբում 1-2-րդ տեղերի համար պայքարում։ Նշենք, որ տարածաշրջանի կտրվածքով ԵՎրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք ցույց են տվել Հայաստանի և Թուրքիայի ազգային թիմերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում