Saturday, 13 04 2024
Հայաստանում ֆրանսիացիները ներդնում են լեռնահրաձիգների զորատեսակ. բայց շեշտը դրվելու է «սպեցնազի» վրա
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ամեն բան քանդված է. ԵՄ-ն և ԱՄՆ-ն նոր դռներ են բացում՝ ցույց տալով, որ Հայաստանը մենակ չէ
Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»
«Արմենալը» չի փակվի. «Հրապարակ»
ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից. «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին». «Հրապարակ»
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. Հայտնի է օրակարգը. «Հրապարակ»
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
«Մորս է նեղացրել». 17-ամյա տղայի մոտ հայնաբերվել է արյունոտ դանակ
Երևանը պաշտոնականացնում է ռազմական կապերը Լոնդոնի հետ
Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
23:45
Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
23:15
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը
Փաշինյանի վախերը «Երկիր Նաիրիից»
Հայաստանը հանե՛ք Նոյեմբերի 9-ի «կախիչից». ագրեսիայի գայթակղություն է
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Փաշինյանը գաղտնիք է բացել. «Իսկանդեր»-2
Իրանի դեմ իսրայելական ծրագիրը կարող է ստանձնել Բաքուն. վերջին կրակոցները գուցե դրա նշանն են
Անպատիժ են մնում ռուսական անօրինականությունները ՀՀ-ում. Պերմյակովը պատիժը կրո՞ւմ է, հայտնի չէ
Լևոն Քոչարյանը կոնսուլտացիա պետք է անի միակ տղամարդու հետ՝ հասկանալու 4 գյուղերի խնդիրը
Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորվել է 20 զինվորական
Հայացք դրսից
Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են

ՆԱՏՕ-ում նախնական համաձայնության են հասել Ստոլտենբերգի լիազորությունների երկարաձգման շուրջ

ՆԱՏՕ-ի երկրները նախնական համաձայնության են հասել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունները ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ ԱՄՆ պաշտոնյային:

Պաշտոնյան, որը խոսել է չբացահայտվելու պայմանով, նշել է, որ շատ շուտով որոշում կկայացվի Ստոլտենբերգին պաշտոնական առաջարկ ուղարկելու մասին։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների մեծ մասը համաձայն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն կարծիքին, որ ներկա պայմաններում, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտությունը, Ստոլտենբերգը պետք է մնա դաշինքի գլխավոր քարտուղար։

Այս շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգի հավանական փոխարինողներից ոչ մեկը, մասնավորապես՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, չեն կարողացել ճնշող աջակցություն ապահովել Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամ երկրների շրջանում։ Միևնույն ժամանակ, հունիսին Ստոլտենբերգը վստահեցրել էր, որ չի ձգտում երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից։ Նրա լիազորությունների ժամկետն արդեն երկու անգամ երկարացվել է։ 2022 թ․-ին նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, սակայն Ուկրաինայում հակամարտության պատճառով այն երկարաձգվել էր մինչև 2023 թ. սեպտեմբերի վերջը։

Որպես կանոն, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնական ընտրություններ չեն անցկացվում, նրան նշանակում են դաշինքի անդամ երկրների փոխհամաձայնության հիման վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում