Tuesday, 23 04 2024
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի
Եվրատեսիլի երգը իմ մասին է, խոսում եմ աղջկա ազատությունների մասին․ Ժակլին
Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում
Սահմանազատման իհարկե պետք է գնալ. բայց ինչու «Ալմա Աթայի» և ոչ՝ միջազգային իրավունքի հիման վրա
Ուղիղ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
Հիմա խաղաղություն է պետք, զինվորի կյանքը խնայել է պետք․ ՀՀ սահմանները «Ալմա Աթայում» են
Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
Հայաստանի համար հնարավորությունը դառնում է մարտահրավեր
Երբ չկա Մոսկվան Ալիևը գալիս է կոնստրուկտիվ դաշտ. ինչ պետք է անի Երևանը
21:30
Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ինչ կատարվեց Վաշինգտոնում. համաձայնությունների և անհամաձայնությունների բալանսը

Վաշինգտոնում ավարտվեց հայ-ադրբեջանական բանակցության հերթական՝ երկրորդ ռաունդը: Եռօրյա բանակցության ամփոփիչ հայտարարությունում նշվում է, որ կողմերը առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հոդվածով, սակայն ըստ պետքարտուղար Բլինքենի՝ կա շարունակելու մեծ աշխատանք և կարևոր հարցեր մնում են հետագային: Վաշինգտոնում հայտարարվեց, որ շարունակությունը կլինի Եվրոպայում: Ինչպես մայիսյան փուլից հետո, երբ դրան հաջորդեց հանդիպում Բրյուսելում: Պետքարտուղար Բլինքենը ռաունդի ավարտին շնորհակալություն է հայտնել կողմերին՝ բանակցության պատրաստակամության, այն շարունակելու հանձնառության համար: Առանցքային հարցն այն է, թե ի՞նչ հոդվածներով է այն համաձայնությունը, որի մասին խոսվում է, ինչի՞ն են դրանք վերաբերում: Գուցե առավել դյուրին է կռահել, եթե ո՞ր հարցերն են, որ համաձայնեցված չեն, բարդ են, և որոնց անդրադարձը թողնվում է հետագային: Դրանք ըստ ամենայնի վերաբերում են Արցախին, սահմանագծմանն ու սահմանազատմանը, նաև միջազգային երաշխիքներին:

Նկատելի է, որ Վաշինգտոնը որդեգրել է հետևյալ մեթոդաբանությունը՝ թողնել այն հարցերը, որոնք ենթակա չեն համաձայնեցման, առնվազն տեսանելի ապագայում, և գնալ համաձայնեցման ենթակա հարցերի ճանապարհով, եթե անգամ դրանք չունեն մեծ նշանակություն ընդհանուր խաղաղության համատեքստում: Պետք  է նկատել, որ այդ մեթոդաբանությունը հայ-ադրբեջանական հակամարտության պատմության հարցում բոլորովին նոր չէ: Այն կիրառվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, երբ համաձայնեցվում էին տարբեր, նույնիսկ տասնյակ հարցեր, առավել սկզբունքային և նշանակալի, առավել որոշիչ հարցերը թողնելով հետագային: Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, այդ մեթոդաբանությունը թողնում է թվացյալ արդյունավետության տպավորություն, կարճաժամկետ առումով թվում է էֆեկտիվ, աշխատող, սակայն գործնականում չի պարունակում երկարաժամկետ փակուղու ռիսկերը արդյունավետ չեզոքացնելու մեխանիզմներ: Ի վերջո, հենց այդ մեխանիզմների բացակայությունն էր, որ կարգավորման այսպես ասած նախապատերազմական շրջափուլում իրավիճակը հասցրեց պատերազմի գրեթե անխուսափելիության:

Հետևաբար գլխավոր հարցը այն է, թե Վաշինգտոնը ներկայումս որքանով է տիրապետում այդ ռիսկերի կրկնությունից խուսափել թույլ տվող մեխանիզմների, հատկապես հաշվի առնելով, որ միջազգային իրավիճակը ներկայումս ինքնին ռիիսկեր գեներացնող իրավիճակ է: Այլ կերպ ասած, փոքր հարցերում համաձայնության ճանապարհով ընդհանուր միջավայրի բարվոքության հասնելու մեթոդաբանությունը կարող է լինել ընդհանուր կայունության և կառավարելիության տանող ճանապարհ, բայց կարող է դառնալ նաև «թմրեցնող» միջոց, երբ կայունության ճանապարհը կլինի խաբկանք, իսկ գործնականում առումով իրավիճակը կգնա փակուղի: Այստեղ սկզբունքային է հարցը, թե ինչ մեխանիզմ է կիրառվում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականության դեմ: Եթե  այդպիսի մեխանիզմ դիտվում է փոքր հարցերում համաձայնության մեթոդաբանությունը, այդ կերպ նվազեցնելով Ադրբեջանի՝ ուժային սադրանքների այսպես ասած մոտիվացիան, ապա դա կարող է լինել խիստ անբավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում