Monday, 15 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ղազախստանը առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ ունեն․ Փաշինյան
Փաշինյանն ու Ալիևը շարունակում են ՀՀ կապիտուլյացիան․ փոխվարչապետի բանակցածը շղարշ է
Սյունիքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը
Եզդիների ցեղասպանությունը չի ավարտվել, շուրջ 2600 եզդի կանայք արաբական շուկայում հանվել են վաճառքի
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ. Տոկաևի այցի ընթացքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին
Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Տոկաև
Երևանը պատրաստ է ստորագրել Բաքվի հետ համաձայնագիր նախկինում համաձայնեցված սկզբունքների հիման վրա
13:30
Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
13:15
Սիդնեյում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 6-ի
Ի՞նչ է փնտրում Ադրբեջանը Հորդանանում
12:50
Իրանի նախագահը կայցելի Պակիստան
Իրանի հարձակումը նախապես ծրագրված, համաձայնեցված, ոչ լայնածավալ գործողություն էր
Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը
Իրանի նպատակը հարված հասցնելն էր, ոչ ավելին, բայց լուռ չի մնա
12:10
Միացյալ Թագավորությունը քննարկում է Ռուանդայի նմանությամբ Հայաստան միգրանտներ ուղարկելու հարցը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Բերման են ենթարկվել «Անտիֆեյք»-ի երկու աշխատակից
Իրան – «Թուրան» սրացու՞մ. ինչի՞ց է զգուշանում Ռուսաստանը
11:45
Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան երեխա, ինքնությունը հայտնի չէ
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհը
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես են գալիս հայտարարություններով
10:45
Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով
10:30
Աֆղանստանում ջրհեղեղից 30 մարդ է զոհվել
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը
Լուրերի առավոտյսն թողարկում 10։00
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար

Մանրամասներ Արայիկ Հարությունյանի ու պատգամավորների հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ. հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի եւ Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաեւ օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում, Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով:

Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեեւ ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին:

Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլեւս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է։

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում