Այսօր երիտասարդ քաղաքական գործիչները` ԲՀԿ, ՕԵԿ, Ժառանգության, ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, ասուլիս էին հրավիրվել` խոսելու թմրամիջոցների կանխարգելման մասին: Երեկ ՀՀԿ-ի ներկայացուցիչները ասուլիսի հրավերը միանշանակ չէին ընդունել և այսօր չէին եկել ասուլիսին: Հավանաբար, այդ քայլով նրանք ցանկանում են նշել, որ իրենք թմրամիջոցների դեմ պայքարում անելիք չունեն: Պատահական չէ, որ թմրամիջոցների ներկրումը Հայաստան կապվում է ՀՀԿ-ի ակնառու ներկայացուցիչների անվան հետ: