Եթե տնտեսությունը ճկուն է, երկիրը ավելի դիմացկուն է, Հայաստանն այդ ճանապարհն է անցնում: «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Իսպանիայի նախկին արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայան:
Տիկին Գոնսալես Լայանի խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկը ծովային ելք չունենալն է ու փոքրությունը․ «Հայաստանի համար կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացումը, որի ուղղությամբ էլ այսօր աշխատում է: Պետք է ջանքեր գործադրել, որ Հայաստանն ու Իսպանիան ճանաչեն միմյանց ու տնտեսական կապեր ստեղծեն»: