Ադրբեջանի համար աննախադեպ էր ԵԽԽՎ-ի ու ԱՄՆ կողմից ճնշումը, այդ իսկ պատճառով բետոնե արգելապատնեշով փակեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով` այդ բանաձևով Եվրոպան միջանցքի վրա իրավունքը տվեց Հայաստանին, սա Ադրբեջանի համար անակնկալ էր. «Ադրբեջանի համար Եվրոպայի կողմից հարվածը ցավոտ է: Միջազգային իրավունքը և գերտերությունների շահերը չեն համընկնում: Ալիևին փաստի առաջ են կանգնեցրել. նրան հասկացնում են` չփորձես էսկալացիայի դիմել: Արցախում այնպես չէ ընկճված են. ԵԽԽՎ որոշումից ոգևորված են: Չնայած տոտալ բլոկադային, Արցախում դիմադրում են, պայքարը շարունակելու ենք»: