Ռուսաստանի Կամչատկա թերակղզում Կլյուչևսկայա հրաբխից սկսել է լավա ժայթքել։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման խումբը, ժայթքումը սկսվել է երեկ երեկոյան։ Նաև արձագանքող խումբը, հիմնվելով դիտարկումների վրա, նշում է, որ հրաբուխը վտանգ չի ներկայացնում մոտակա բնակավայրերի և ավիացիայի համար։
«Կլյուչևսկայան» Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Նրա բացարձակ բարձրությունը մոտ 4850 մետր է։ Հրաբխի վերջին ժայթքումը տևել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը։