Այսօր Բեռլինում բանակցություններ տեղի կունենան Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի և Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Սմիռնովի միջև: Հանդիպման ժամանակ միջնորդական առաքելությամբ հանդես կգա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆիլատը նախօրեին հայտարարել է, որ բանակցությունների նպատակն է «փոխադարձ վստահության ամրապնդումը»: Քննարկվելու են գործնական հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, Մոլդովայի և Մերձդնեստրի միջև հարաբերություններին:











































