Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետությունը չի զբաղվում Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների արտահանմամբ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Տոկաևը, մեկնաբանելով Ղազախստանի դիրքորոշումը արևմտյան երկրների պատժամիջոցների պահպանման վերաբերյալ, նշել է, որ հանրապետությունը առևտրային հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ․ «Անցյալ տարի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 28 մլրդ դոլար, ինչը լիովին համապատասխանում է ներկայիս միջազգային չափանիշներին»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը։