Պետք չէ ակնկալել որևէ առաջընթաց Վաշինգտոնում. մինչև աշուն խաղաղության պայմանագիր չի ստորագրվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը կարծում է, որ այսօր գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ. Թուրքիան իր դաշնակից Ադրբեջանի հետ հաղթեց, Ռուսաստանը` պարտվեց. «Իրավիճակն ակնհայտ է. մինչև 2020թ.Պուտինը կարող էր մի զանգով կանգնեցնել պատերազմը: Ադրբեջանը ծաղրում է ռուս խաղաղապահներին, ինչը Մոսկվայի դիրքերի թուլացման ցուցիչ է: Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում նվազում է. թույլ Մոսկվան ավելի վտանգավոր է»: