Monday, 07 10 2024
Թուրքիան և Ադրբեջանն անկախ Հայաստանն իրենց համար գնահատում են որպես գոյաբանական սպառնալիք
09:50
Այսօր Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի հարձակման տարելիցն է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Իրանին մեկուսացնելը հղի է լուրջ հետևանքներով. նա կարող է միջուկային զենք ստեղծել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
Ալիևը առճակատման է գնում Արևմուտքի հետ, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հայաստանին
Աչաջրի սարերում քաղաքացի էր մոլորվել
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
08:30
Մասկը Թրամփի կարգախոսով գլխարկով նկար է հրապարակել
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:10
Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը
Տրամպը հրաժարվո՞ւմ է նախագահությունից
Իսրայելի պաշտպանության բանակը երկրի երեք շրջաններ փակ գոտի է հայտարարել
07:40
Մահացել է վաղաժամ ծերացման համախտանիշ ունեցող Սեմմի Բասսոն
07:30
Բենիամին Նեթանյահուն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Բեյրութի միջազգային օդանավակայանը չեղարկել է բոլոր չվերթները
23:45
Ձվարանների քաղցկեղի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է մշակվել
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
23:15
Իրանը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները մինչև երկուշաբթի առավոտ
Վաճառողից արտադրող
Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան
Ալիևը գիտակցաբար գնում է Արևմուտքի հետ առճակատման. նրա թիկունքում Պուտինն է
22:15
Դուրովը Telegram-ում նոր գործառույթի մասին է հայտնել
Իրանը և Իսրայելը հարվածներ կփոխանակեն. Հայաստանը կարող է որոշ հարցերում միջնորդ լինել
Ալիևի հոխորտանքները Ֆրանսիայի դեմ ազդեցություն չեն ունենա. Արևմուտքը նրան ցույց կտա իր տեղը
21:50
Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո

Ստեփանակերտի կարևոր արձագանքը Մոսկվային ու Վաշինգտոնին

Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ռուսական մամուլում հայտնված այն տեղեկության առնչությամբ, թե ԱՄՆ-ն փորձել է երրորդ երկրում կազմակերպել շփում Ստեփանակերտի ու Բաքվի միջև, և ճնշում բանեցրել Արցախի ներկայացուցիչների վրա, որպեսզի համաձայնեն, այլապես սպառնալով, թե Բաքուն կիրականացնի հակաահաբեկչական գործողություն: Այդ արտահոսքին արձագանքել են ՌԴ ԱԳՆ-ն, ասելով, նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Ինքս անդրադարձել եմ դրանց առանձին հոդվածներով, միաժամանակ թեմայի շրջանակում դիտարկելով և այն՝ թե հոդվածների, թե նախօրեին «Առաջին լրատվական»-ի երեկոյան թողարկմանը զրույցի ընթացքում, որ Ստեփաակերտ-Բաքու շփումը շատ կարևոր է, բայց դրա արդյունավետությունը պահանջում է մի քանի էական գործոնի ապահովում:

Դրանցից մեկն անշուշտ այն է, որ այդ շփումը չի կարող ստացվել, եթե իրականացվի Ռուսաստանի հետաքրքրությունն ու մոտիվներն անտեսելու փորձով: Ըստ այդմ, կրկնեմ, եթե կա երկխոսության կամ շփման, թեկուզ ոչ հրապարակային, ոչ ֆորմալ գործընթաց կազմակերպելու և խաղաղ արդյունավետության իրական ցանկություն, պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի մոտիվներն ու ապահովվի ներառականությունը: Դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, բայց այդ կերպ է հնարավորր ակնկալել արդյունավետություն: Միաժամանակ, շատ կարևոր է, որ շփումները իրականացվեն ոչ թե ստորադաս-վերադաս տրամաբանության, այլ Արցախի ներկայացուցիչների հավասարակշռված, արժանապատիվ մասնակցության ապահովման պայմաններում:

Արցախի արտգործնախարարության հայտարարությունը գործնականում հենց այդ մասին է, և այդ իմաստով նաև հավասարակշռված: Հավասարակշռված այն տեսանկյունից, որ Ստեփանակերտը իր արձագանքով գործնականում հաջողությամբ խուսափել է հայտնվել երկու տերությունների դիրքորոշումների կամ մոտիվների արանքում, հանգիստ և հանդարտ կերպով դնելով իր խնդիրները, միաժամանակ հայտնելով երկխոսելու, խաղաղության շուրջ տարբեր հարցեր քննարկելու իր պատրաստակամությունը, սակայն շեշտադրելով արդյունավետության համար անհրաժեշտ հավասարակշիռ գործոնների ապահովման անհրաժեշտությունը. «Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը», ասում է Արցախի ԱԳՆ:

Միաժամանակ, Արցախի ԱԳՆ հիշեցնում է, որ եղել են հետպատերազական շփման նախադեպեր, որոնք իրականացվել են ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, վերաբերել են տարբեր մարդասիրական, տեխնիկական հարցերի, և որոնցից վերջինը եղել է 2023-ի մարտի 1-ին, ավարտվելով ցավոք աննարդյունավետությամբ: Ստեփանակերտի այդ հիշշեցման տողատակում թերևս այն է, որ Արցախը ոչ թե «ընտրում» է այս կամ այն միջնորդին, այլ դիտարկում արդյունավետ երկխոսության հնարավորությունը, անկախ, թե ու՞մ միջնորդական ջանքի ներքո կլինի այն, և միևնույն ժամանակ նաև անում եզրահանգումներ՝ հանդիպումների կամ շփումների անարդյունավետության պատճառներից, գործնականում ակնարկելով, որ նույն եզրահանգումը պետք է անեն և աշխատանքի կատարելագործման հիմքում դնեն բոլոր այն միջնորդները, որոնց նպատակն իրապես խաղաղությունն ու կայունության արդյունավետ կառավարումն է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական դիմակայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում