ԱՊՀ պետություններում հետախուզում հայտարարված անձանց նույնականացման նոր համակարգի ներդրումից հետո Ղրղզստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները ձերբակալել են հինգ տասնյակից ավելի մարդու։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Միայն 10 օրվա ընթացքում Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները հայտնաբերել և (խմբ.՝ ներքին գործերի մարմիններ) են բերել ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող 57 անձի: Նրանք բոլորը նույնականացվել են արտաքին տեսահսկման խցիկների միջոցով», – ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով` ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում հայտարարված անձանց նույնականացման համակարգը հանրապետությունում սկսել է գործել այս տարվա հունիսի 2-ից, և դրա գործարկումն սկսվելուց հետո՝ անձանց նույնականացման գործառույթով արտաքին տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել է «բացահայտել մեծ թվով քաղաքացիների», որոնց հետախուզում է հայտարարվել Համագործակցության անդամ պետություններում: