Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

«Մահ կամ իշխանափոխություն»

Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության առկախումը կամ դադարեցումը Հայաստանում կարծես թե հանգեցրել է նոր իրավիճակի, կամ երևի թե ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանում նոր իրավիճակն է հանգեցրել երկխոսության առկախման:

Համենայնդեպս, այդպիսին է տպավորությունը, քանի որ փաստացի ակնհայտ է, որ թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ իշխանությունը երկխոսության արգելակումից հետո ունեն հետագա գործողությունների հայեցակարգային կառուցվածքի խնդիր: Թե՛ Կոնգրեսի, թե՛ իշխանության համար երկխոսությունը առնվազն միջանկյալ լուծում էր, որի բացակայության պարագայում առաջանում է լուծման դեֆիցիտ: Մինչդեռ երկրում առկա է մի իրավիճակ, որը թե՛ իշխանությունից, թե՛ նաև ընդդիմությունից պահանջում է լուծումներ: Հասարակության համար, մեծ հաշվով, միևնույն է դարձել, թե ով կապահովի այդ լուծումը կամ հանգուցալուծումը` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Բայց եթե նրանցից որևէ մեկը դա չի անում, ապա հանրության զգալի մասի մոտ առաջացնում է անտարբերություն: Հիմա երկու ուժն էլ կանգնած են հասարակական անտարբերության արժանանալու վտանգի առաջ, ինչը տվյալ պարագայում երևի թե ձեռնտու է իշխանությանը, քանի որ այդպիսով իշխանությունը մնում է իր համար հարմարավետ դիրքում և վայելում ինքզինքը: Բայց, մյուս կողմից, անշուշտ կա նաև այն վտանգը, կոնկրետ իշխանության համար, որ անտարբերության փոխարեն, հանրությունը կարող է ագրեսիվությամբ վարակվել և ի վերջո իսկապես տուրք տալ ցասումին: Իհարկե, դրա հավանականությունը քիչ է, քանի որ հեղհեղուկ սոցիալական վիճակը իշխանությունն, այդուհանդերձ, երևի թե կկարողանա դեռևս երկար ժամանակ պահել, թեկուզ եթե հարկ լինի մի փոքր էլ օլիգարխիայից և սեփական գրպանից կտրելով: Ամբողջը պահելու համար մասից հրաժարվելու տարբերակի գիտակցման նշույլներ իշխանության մոտ նկատվում են:

Այստեղ բավական պատասխանատու և դժվարին վիճակում է հայտնվում ընդդիմությունը: Երկխոսության ժամանակ այն հայտարարում էր, որ գնդակը հայտնվել է իշխանության դաշտում: Սակայն երկխոսության առկախմամբ հանդերձ, գնդակը տեղափոխվել է ընդդիմության դաշտ, և Կոնգրեսը այսօր պետք է խաղարկի այն: Անշուշտ, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կխաղարկվի գնդակը այսօր հանրահավաքի ընթացքում, ինչ կասի Կոնգրեսը հասարակությանը, իշխանությանը և նաև միջազգային քաղաքական կենտրոններին: Պետք է թերևս սպասել երեք մեսիջ կամ մեսիջի երեք ուղղություն, որոնք թույլ կտան կողմնորոշվել ընդդիմության հետագա պոտենցիալի, ակնկալիքների և հնարավորությունների մասով:

Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ ասել է, որ անցնում է զանգվածային բողոքի ակցիաների մարտավարության և ինտենսիվացնելու է դրանք: Հասկանալի է, որ Կոնգրեսի հիմնական, ելակետային խնդիրը հասարակական աշխուժություն առաջացնելն ու գեներացնելն է: Բնական է, որ իշխանությունը փորձելու է հնարավորինս արգելակել այդ ընթացքը, հնարավորինս չեզոքացնել Կոնգրեսի այդ ջանքերը: Իշխանության այդ ջանքը հավանաբար կկենտրոնանա երեք հիմնական ուղղությամբ. փորձ կարվի տարբեր միջոցներով, ինֆորմացիոն սադրանքներով կամ ուղղակի գործարքների առաջարկով աշխուժացնել «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը` փորձելով այդ ուժերի միջոցով ջլատել հանրային ընդդիմադիր պոտենցիալն ու Կոնգրեսին թույլ չտալ հավակնել դրա օպտիմալ մոբիլիզացիային:

Մյուս ուղղությունը կարող է լինել քաղաքական դաշտի լղոզումը, ինչի համար կարող են նյութ կամ հումք ծառայել քաղաքական աղբանոցում հայտնված մեզ հայտնի ուժերը, որոնք ասպարեզից կարծես թե մաքրվեցին 2008 թվականից հետո, սակայն որոնք մնացել են իշխանության գործիքների պահեստում, և թեկուզ որոշակիորեն ժանգոտած, այդուհանդերձ կարող են հայտնվել իշխանության ձեռքին, թեկուզ ընդամենը ավելորդ աղմուկ հանելու և հանրության գլուխը տանելու համար:

Երրորդ ուղղությունը, թերևս, կլինի այն, որ հասարակությանը կմատուցվեն զանազան ինֆորմացիոն շոուներ, որոնք կզբաղեցնեն մեդիամիջավայրի զգալի մասը և այդպիսով կշեղեն թե՛ հանրային ուշադրությունը, թե՛ էներգիան: Օրինակ` այդպիսին կարող են լինել թե բառիս բուն իմաստով շոու-բիզնեսից սարքվող շոուները, թե նաև հակակոռուպցիոն թատերական շոուները` մարգարօհանյանական տիպի:

Ասել, թե այդ ամենը իշխանությանը չի օգնի և հասարակությունը միարժեք կկողմնորոշվի քաղաքացիական ակտիվության և պահանջատիրության օգտին` թերևս կլինի մոլորություն: Այդ շոուները, ինչպես նաև քաղաքական դաշտի լղոզումները, նաև քաղաքական ընդդիմության հիմնական դերակատարների միջև մարտավարական լրջագույն խնդիրների առկայությունը էական ազդեցություն են թողնելու հասարակական մոբիլիզացիայի հեռանկարի վրա: Հետևաբար, այդ մոբիլիզացիայի հարցում անկեղծորեն շահագրգռված ուժերը, որոնցում, բնականաբար, առաջինը Հայ ազգային կոնգրեսն է, պետք է թերևս որոնեն մոբիլիզացիոն նոր ազդակներ, նոր խթանիչներ` դրանց վրա նաև փորձելով կառուցել նոր հարաբերություններ ընդդիմադիր դաշտի մյուս սեգմենտների հետ:

Տարբերակ է նաև վերադարձը դեպի երկխոսություն, ինչին իշխանությունն իհարկե կարձագանքի միայն այն դեպքում, երբ հասարակական մոբիլիզացիայի գործը Կոնգրեսը իրականացնի արդյունավետ: Բայց դա, իհարկե, Կոնգրեսի համար այլևս կլինի ճանապարհ ոչմիտեղ, որովհետև եթե երկխոսությունը վերսկսվի և հանկարծ մի անգամ էլ ընդհատվի, ապա դա արդեն Կոնգրեսին կդնի «մահ կամ իշխանափոխություն» խնդրի առաջ: Իսկ դա, ներկայիս քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով, հարցի այդպիսի սուր դրվածքի պարագայում կլինի գրեթե անլուծելի խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում