
Ստամբուլում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը. վճռորոշ խաղում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»: «Ման. Սիթին» հաղթեց 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը 2-րդ խաղակեսում խփել է Ռոդրին:
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել խաղավերջում՝ 84-րդ րոպեին:
«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը: