
Հունիսի 8-ին կայծակի հարվածներից հետո Ղազախստանի արևելյան Աբայ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
Հրդեհամարման աշխատանքներում ներգրաված փրկարարներից 14-ը զոհվել են։
Հրշեջներին չի հաջողվել արագ մարել այն, քանի որ տարածքը պարզվել է, որ անանցանելի է ավտոմեքենաների համար։
Վերջին տվյալներով՝ հրդեհի նախնական տարածքը գերազանցել է 60 հազար հեկտարը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի վայրում ներգրավված է տարբեր գերատեսչությունների ավելի քան 1000 մասնագետ, ավելի քան 200 միավոր տեխնիկա և 11 ուղղաթիռ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել և աջակցության խոսքեր է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրի արևելքում խոշոր անտառային հրդեհների կապակցությամբ։