Wednesday, 04 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

«Ինտերի» մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականություն այսօր չի լինի Միլանի «Ինտերի» մեկնարկային կազմում։ Իտալական ակումբն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ըստ փորձագետների Մխիթարյանը հայտավորված կլինի պահեստայինների շարքում։ Մասնավորապես, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Մխիթարյանի փոխարեն հիմնական կազմում կընդգրկի խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին։ Ըստ հեղինակավոր Whoscored պարբերականի «Ինտերը» պայքարը կսկսի 3-5-2 դասավորությամբ։ Դարպասում կլինի Օնանան, իսկ պաշտպանության կենտրոնում Աչերբին, Բաստոնին և Դարմիանը։ Աջ եզրից կգործի Դյումֆրիսը, իսկ ձախից Դիմարկոն։ Կիսապաշտնության կենտրոնում նխաղան Չալհանօղլուն և Բրոզովիչը։ Հարձակման կրակագծում կլինեն Մարտինեսը և Ջեկոն։

Նշենք, որ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից և հույս էր հայտնել, որ կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։ «Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ եզրափակիչին։ Հույս ունեմ՝ կկարողանամ օգնել թիմին։ Չունեմ Չեմպիոնների լիգայի գավաթը և ցանկանում եմ նվաճել այն: «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից է։ Նրանք ունեն հրաշալի կազմ, գերազանց կիսապաշտպաններ, բայց մեր կիսապաշտպաններն էլ ուժեղ են, գիտեն գնդակ խլել և գրոհներ նախաձեռնել»,- ասել էր Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը վերջին մի քանի օրերին լիարժեք մարզումների է անցկացրել ընդհանուր խմբի հետ և պատրաստ է հունիսի այսօր կայանալիք մեծ խաղին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ Ախտորոշվել էր ձախ ազդրի մկանային լարվածություն: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Սիմոնե Ինձագին ամենայն հավանականությամբ Մխիթարյանին «Մանչեսեթր Սիթիի» դեմ խաղում խաղաժամանակ կտրամադրի երկրորդ խաղակեսում։ Հայ ֆուտբոլիստը մոտ 4 շաբաթ զրկված է եղել խաղային պրակտիկայից և ֆունկցիոնալ առումով հնարավոր է չկարողանա անցկացնել ամբողջական հանդիպում։ Հավալենք, որ Մխիթարյանը տեղ է գտել եզրափակիչ հանդիպման հայտացուցակում։ Առաջիկա խաղում մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում անգլիական թիմին։ Խաղի հիմնական ժամանակում վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․45 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 4․9, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 7․2 գործակցով։ «Շատ ակումբներ են հրաժեշտ տվել իրենց գաղափարներին և նախագծերին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել չկարողանալու պատճառով, շատերը դարձել են մեծագույն ակումբներ, քանի որ նվաճել են այս գավաթը։ Ես համամիտ չեմ այս մոտեցման հետ, բայց հասկանում եմ, որ այս տարիների ընթացքում մեր ամբողջ արածը մյուսների համար իմաստ կունենա, եթե հաղթենք նաեւ Չեմպիոնների լիգայում։ Անարդար է, բայց ստիպված ենք ընդունել այս մոտեցումը։ Մեծագույն ակումբի կարգավիճակ ունենալու համար պետք է հաղթել նաեւ Եվրոպայում։Մենք եկել ենք Ստամբուլ, որպեսզի իրականություն դարձնենք մեր երազանքը։ Կձգտենք ցուցադրել լավ խաղ եւ հասնել հաղթանակի։ Ֆուտբոլիստները պետք է լինեն կենտրոնացած եւ ոչինչ ավելի»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոնալ։ «Անհամբեր սպասում ենք եզրափակիչին։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ծանր աշխատանքի գնով հասել ենք այս խաղին եւ ցանկանում ենք վայելել ամեն վայրկյանը։ Մտադիր ենք առավելագույնը ցուցադրել եզրափակիչում։

Նորմալ է, որ ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Սիթին», քանի որ հիմա նրանք աշխարհի ուժեղագույն թիմն են, բայց եզրափակիչում ամեն ինչ կվճռվի 11-ը 11-ի դեմ պայքարում։ Ֆանտաստիկ մրցաշրջան ենք ունեցել եւ մտադիր ենք բացել մեր ամենաուժեղ խաղաթղթերը։ Մեր թիմում հավաքվել են տարբեր եզրափակիչների մասնակցած ֆուտբոլիստներ։ Պետք է խաղանք կրքոտ սրտով եւ սառը մտքով։ Կպահանջվի առավելագույն կենտրոնացում, քանի որ կլինեն բարդ պահեր։ Հպարտ ենք, որ հասել ենք եզրափակիչ եւ կանենք ամեն ինչ, որպեսզի ցուցադրենք մեր լավագույն խաղը։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կանցկացնենք մեր 57-րդ հանդիպումն այս մրցաշրջանում։ Այս հանդիպումը կտարբերվի նախորդ 56-ից։ Մրցաշրջանի ընթացքում ունեցել ենք բարդ պահեր, որոնց շնորհիվ առաջադիմել ենք։ Խելահեղ ջանքեր ենք գործադրել։ Դրանց շնորհիվ հասել ենք Ստամբուլ։ Վաղը կպայքարենք խաղադաշտի ամեն միլիմետրի համար։Կիսապաշտպանության գործողությունները շատ կարեւոր կլինեն, բայց ես կարծում եմ, որ ավելի կարեւոր կլինի յուրաքանչյուրի ոտքերը, միտքն ու սիրտը։ Ոտքերն անհրաժեշտ են վազելու համար, միտքը՝ ողջամիտ լինելու, սիրտը՝ էներգիա գտնելու համար, երբ կթվա, որ արդեն ոչ մի ուժ չկա։ Միասնությունն է մեզ բերել այստեղ։ Բոլորս միասին կձգտենք սխրանք գործել»,- նշել է Ինձագին։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։ «Ինտեր»-«Մանչսթեր Սիթի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում