Երեք օր անընդմեջ ժամը 20:00-ից Թումոյի պուրակում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները։Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։Բեմում եղան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հետ:
Կոմպոզիտորի խոսքով՝ հասարակության ամենատարբեր շերտեր այս օրերին մասնակցեցին Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգներին․ «Դասական երաժշտության գովազդումը կարևոր է հասարակության համար, պահանջը կար: Դասական երաժշտությունը կիրթ ժողովրդի ցուցանիշ է, մեր հանրությունը դասականի կարիքն ուներ: Այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացած վերադարձան իրենց տներ»: