Saturday, 23 09 2023
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ
23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները․ Բեգլարյան
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ

Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերընտրությունից հետո առաջին արտերկրյա այցը կատարելու է Ադրբեջան՝ հունիսի 13-ին: Այստեղ իհարկե որեւէ արտառոց կամ զարմանալի բան չկա, սակայն միեւնույն ժամանակ Էրդողանն այդպիսով գործնականում արտահայտում է Անկարայի արտաքին քաղաքական առանցքային ուղղությունը: Դա իհարկե Ադրբեջանը չէ, այլ Կովկասը, սակայն ոչ ինքնին իբրեւ նպատակ, այլ ավելի շուտ թերեւս իբրեւ միջոց, այսպես ասած յուրօրինակ «հաբ»՝ թե դեպի կենտրոնասիական ռեգիոն, թե մերձավորարեւելյան ուղղությամբ ազդեցության հաշվարկով: Գործնականում այստեղ պետք է փնտրել նաեւ հետախուզության երկարամյա պետին արտգործնախարար նշանակելու որոշումը, այլ ոչ լոկ քաղաքական ժառանգորդային տրամաբանության մեջ:

Փաստացի, Էրդողանը արտգործնախարար է նշանակում մարդու, որը տարիներ շարունակ գլխավոր է առանձնահատուկ ուժային կառույցներից մեկը, որպիսին կարող է դիտվել հետախուզությունը: Ընդ որում, հետախուզությունն իր մեջ ներառում է թե կոշտ, անմիջական ուժային տեխնոլոգիաներ, թե նաեւ փափուկ ուժի գործիքակազմ: Այդպիսով, Թուրքիայի արտգործնախարար է նշաանակվել մարդ, որը տիրապետում է ուժի տեխնոլոգիաներին ըստ էության ունիվերսալ մակարդակում: Ադրբեջանն այդ իմաստով դիտարկվելու է թերեւս գլխավոր հենման կետ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների համախմբով: Գլխավոր հենման կետ, սակայն ոչ գլխավոր գործընկեր: Գործընկերների հարցում Անկարան թերեւս դեռ չի շտապի, փորձելով խթանել մրցակցություն, եւ դրանից քաղել առավելագույնը: Այդ իրավիճակն է, որ կարեւոր է դարձնում Հայաստանի աշխատանքը Թուրքիայի հետ, որովհետեւ Անկարան իր հետ գործընկերության հարցում «մրցակցություն» խթանելու հիմնական «խայծի» դերում պատկերացնում է թերեւս այն հարցերը, որոնք հուզում են եւ զգայուն են Հայաստանի համար:

Անկարայի հետ աշխատանքի հեռանկարը ինքնին երաշխավորված չէ, եւ միեւնույն ժամանակ աշխատանքն էլ չի երաշխավորում ոչինչ, սակայն կարեւոր ուղղություն է վերը հիշատակածս խնդրի կառավարման եւ չեզոքացման անհրաժեշտության համատեքստում: Միաժամանակ, այդ ուղղությունը չի կարող լինել միակը եւ զուգահեռ պետք է ապահովվի երրորդ ուղղություններով արդյունավետ աշխատանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում