
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն և նրա կինը՝ կայսրուհի Մասակոն, հունիսի 17-23-ը պաշտոնական և բարեկամական այցով կմեկնեն Ինդոնեզիա։ Ինչպես հաղորդում է «NHK» հեռուստաալիքը, ուղևորության կազմակերպումը համաձայնեցվել է ուրբաթ օրը՝ Տոկիոյում։
Սպասվում է, որ կայսրն ու նրա կինը հունիսի 19-ին կհանդիպեն Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Հունիսի 20-ին նրանք կայցելեն Ջակարտայի հարավում գտնվող գերեզմանատուն, որտեղ թաղված են Ինդոնեզիայի անկախության պատերազմի մասնակիցները, այդ թվում՝ ճապոնացի կամավորները։